Presentasjon lastes. Vennligst vent

Presentasjon lastes. Vennligst vent

Իտալիա.

Liknende presentasjoner


Presentasjon om: "Իտալիա."— Utskrift av presentasjonen:

1 Իտալիա

2

3 Իտալիայի նախագահը

4 Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Հռոմ Տարածքը՝ 301 հզ. կմ քռ Բնակչությունը՝ 60 մլն Պետական լեզուն՝ իտալերեն Դրամական միավորը՝ եվրո (մինչև թ.՝ լիրա)

5 Մակերևույթ Մակերևույթը գերազանցապես լեռնային է: Հյուսիսում Ալպերն են, Ապենինյան թերակղզիի երկայնքով ձգվում են Ապենինները: Կան գործող (Վեզուվ, Էտնա) և հանգած հրաբուխներ: Կլիման միջերկրածովյան մերձարևադարձային է: Ալպերը երկիրը պաշտպանում է հյուսիսային քամիներից: Այդ պատճառով էլ Իտալիայի մեծ մասում ձմեռը մեղմ է, իսկ ամռանն ուժեղ շոգեր չեն լինում: Հարավում նույնիսկ ձմռանը ցուրտ չէ:

6

7 Բնակչության Իտալիայի բնակչության ազգային կազմը միատարր է. 98%-ը իտալացիներ են, դավանանքը՝ կաթոլիկությունը: Կան նաև ֆրանսիացիներ, սլովեններ, ֆրիոլներ, հույներ, հայեր և այլք:

8

9 Գյուղատնտեսություն Գյուղատնտեսության մեջ գերակշռում է երկրագործությունը: Մշակում են խաղող (բերքատվությամբ առաջինն է աշխարհում), հացահատիկային բույսեր, եգիպտացորեն, բրինձ, շաքարի ճակընդեղ, նարինջ, կիտրոն, ձիթապտուղ:  Իտալիան արտահանում է գինի, ցիտրուսներ ու բանջարեղեն, սննդհամի զանազան արտադրանքներ: Իտալիան աղքատ է ածխից ու երկաթի հանքաքարից, բայց բավական հարուստ է սնդիկով, ծծմբով, գազով, մարմարով: Էլեկտրաէներգիայի կեսից ավելին տալիս են հյուսիսային գետերի վրա կառուցված ջրէկները: Էլեկտրաէներգիա ստանալու համար լայնորեն օգտագործվում են նաև ստորերկրյա տաք ջրերը: Գործում են մի քանի ատոմային էլեկտրակայաններ: Բազմազան ու բազմատեսակ են հանգստի ու զբոսաշրջության պաշարները: Տարեկան Իտալիա է այցելում շուրջ 35 մլն զբոսաշրջիկ:

10

11 Իտալիան՝ զբոսաշրջիկների ուխտատեղի

12 Վենետիկյան ջրանցք

13  Վենետիկի միջազգային առաջին կինոփառատոնը տեղի ունեցավ 1932թ–ին։ Այդ օրվանից ի վեր արդեն անցկացվել է 61 կինոփառատոն։ Ինչ վերաբերում է ավտոմեքենաներին. Ֆերրարին ոչ միայն աշխարհի ամենագեղեցիկ մեքենան է, այլև ամենահաղթականը, ինչի մասին վկայում են Ֆորմուլա 1-ի բազմաթիվ առաջնությունները։ Դրանով իսկ ապացուցվեց, որ իտալական տեխնոլոգիաներն աշխարհի առաջատարների շարքում են։ Բացի այդ, հենց իտալական ծագում ունի մարդկության պատմության ամենագեղեցիկ մեքենաներից մեկը՝ Lamborghini Miura-ն:

14 Մայր Տաճարը

15 Իտալիան աշխարհի ամենաարդյունաբերական երկրներից մեկն է։ Նրան են պատկանում (2006 թվականի դրությամբ)Եվրամիության փոքր ձեռնարկությունների մեկ երրորդից ավելին՝ 34%-ը և միջին ձեռնարկությունների 16%-ը։ թվականին Ինտերնետային ցանցին միացված իտալական ընկերությունները երկրի բոլոր ընկերությունների համընդհանուր թվի 78 %-ն էին կազմում։ Խիստ զարմացնող է արտադրական համակարգերի ավտոմատացման մակարդակը. Իտալիան զբաղեցնում Է 2-րդ տեղը Եվրոպայում՝ մեքենաների արտադրության ծավալներով և 4-րդը աշխարհում՝ արտադրության մեջ ռոբոտների ներգրավման չափերով, փաստորեն, այս ոլորտի առաջատարների շարքում է։

16 Նեապոլիտանական պիցցա

17 Եթե մարդն այն է, ինչ ուտում է, ապա իտալացիներն, անկասկած, աշխարհի ամենալավ ժողովուրդն են։ Ֆրանսիական խոհանոցը, որ երկրորդ տեղում է իտալականից հետո: Ի դեպ, հայտնի շամպայնը հայտնագործվել է իտալացի բենեդիկտյան միաբան Ֆրանչեսկո Սկակիի կողմից, որն էլ թ–ին գրի առավ գազով գինու բաղադրատոմսը։ Իտալական խոհանոցը հիրավի հանճարեղ է. պատահական չէ, որ տասնհինգերորդ դարում դեռևս անհայտԼեոնարդո դա Վինչին Ֆլորենցիայի քանդակագործության դպրոցն ավարտելուց հետո աշխատեց «Tre lumache» (Երեք խխունջ) ռեստորանում նախ որպես մատուցող, ապա՝ խոհարար։ Իտալական «պաստան», պանիրները, ապուխտը, պաղպաղակը, սուրճը և նույնիսկ պիցցան, որն առաջինն է մտաբերվում իտալական խոհանոցի մասին խոսելիս, իրականում ոչ այլ ինչ են, քան ընդամենը համտեսներ։ Ըստ ամերիկյան Journal of Medecine-ի՝ իտալական խոհանոցին նախապատվություն տվողների մոտ 33%-ով նվազում է մահացությունը, 24%-ով՝ ուռուցքների գոյացության վտանգը։ 

18 Վենետիկի մայրուղիներ

19 118 կղզիների վրա գտնվող այս քաղաքը Հրաշքների կամուրջ է, որից արժե կյանքում գոնե մեկ անգամ դիմավորել վենետիկյան գեղանկարիչների կտավներից էլ գունեղ և խորհրդավոր մայրամուտը։ Այն նաև Կա Ռեցցոնիկո թանգարանն է, որտեղ կարելի է տեսնել իսկական վենետիկյան կահույք, ջահեր և փայլատ հայելի։

20 Կոլիզեում

21 Իտալացի հնագետները Կոլիզեումի ներքին պատերին հայտնաբերել են բազմագույն պատկերներ: 
Երկրորդ ու երրորդ հարկերի անցումներում, որը փակ է այցելուների համար, և որտեղ ներկայում ընթանում են վերականգնողական աշխատանքներ, հայտնաբերվել են կապույտ, կարմիր ու կանաչ որմնանկարներ:  Գործակալության տվյալով՝ հռոմեական ամֆիթատրոնի պատերին պատկերված են գլադիատորների հաղթանակներին նվիրված նկարներ:

22


Laste ned ppt "Իտալիա."

Liknende presentasjoner


Annonser fra Google